Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ներկայումս չի տեսնում ռուսական բանակի նոր հարձակման համար հարվածային խմբերի կազմավորման նախանշաններ, սակայն դա չի նշանակում, որ այդպիսի սպառնալիք չկա։
Ռուսական բանակը զորքերի մի մասը հետ է քաշում Խերսոնի մարզի բռնազավթված տարածքներից։ Այդ մասին իր առավոտյան տեղեկագրում հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Եվրոպական միության երկրների կառավարությունները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը։ Այդ մասին հղում անելով եվրոպացի դիվանագետներին հայտնում են Reuters-ը և AFP-ն։
Այդ մասին Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը։
Եվրամիության անդամ 12 երկրներ պահանջում են իջեցնել գազի գնի նկատմամբ սահմանված բորսային գների առաստաղը։ Այդ մասին գրում է ամերիկյան Bloomberg գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին։
Դեկտեմբերի 10-ի երեկոյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի կողմից բռնազավթված Մելիտոպոլ քաղաքին։ Մելիտոպոլի ուկրաինական քաղաքապետ Իվան Ֆյոդորովը գրել է քաղաքի արևելքում և հարավում ուժեղ հրդեհների մասին։
Նորվեգիան Ուկրաինայի իշխանություններին կհատկացնի 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ երկրի էներգետիկ համակարգերի վերականգնման համար։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Բարձրաստիճան պաշտոնյան, որը ծանոթ է խնդրին, ասել է, որ «Հնդկաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները մնում են ամուր, բայց բարեկամության մասին թմբկահարելը այս փուլում կարող է ձեռնտու չլինել Մոդիի համար»։
Միացյալ Նահանգները պատրաստվում է Ուկրաինային տրամադրել 275 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ, որտեղ ներառված կլինեն նաև անօդաչուների դեմ պայքարի և ուկրաինական հակաօդային պաշտպանության ամրապնդման միջոցներ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։